Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում

30.04.2023, 01:12
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
 Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում հայկական Flyone Armenia ավիաընկերության համար թուրքական օդային տարածքը փակելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։

«Փարիզ-Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում թուրքական օդային տարածքը փակելու պատճառով»,- ասել է Անանյանը։

Շաբաթ օրը ավելի վաղ Անանյանը հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ պատճառի, չեղարկել են Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ -0-