Փարիզ- Երևան- Փարիզ չվերթեր կմեկնարկեն

31.03.2022, 14:55
Փարիզ- Երևան- Փարիզ չվերթեր կմեկնարկեն
Փարիզ- Երևան- Փարիզ չվերթեր կմեկնարկեն

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Transavia ավիաընկերությունը թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com

կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-