ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ' հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:-0-