Օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ

21.04.2022, 12:37

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով:–0–