Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ՖՈՏՈ)

18.09.2022, 11:26
Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՖՈՏՈ
Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը:

 - рис.1

Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 - рис.2

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

 - рис.3

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունման հարցում։ Բանաձևն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում։-0-