420.04
4.18
391.46
+18
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ «իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար». ԱԳՆ

21:37
16 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ սահմանային սրացման հետ կապված իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար, լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Մենք կապի մեջ ենք կողմերի հետ՝ իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախարարությանը։

Սահմանին տիրող իրավիճակի մասին

ՊՆ–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Բայց այդ, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։

Չհաստատված տվյալներով, Հայաստանը 15 զոհ ունի։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Երեկոյան Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին
20:18
10 Ապրիլի 2024
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել