422.01
4.22
388.59
+15
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանն ու «Սերժ Սարգսյանի կոստյումը». ԱԺ–ում քննարկում են կառավարության կառուցվածքը (ՎԻԴԵՈ)

12:14
17 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ–ում ելույթ ունենալիս խոսել է պետական կառուցվածքի մասին։

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»։ Դա հայտնի փաստ է։ Այսինքն Սերժ Սարգսյանի կոստյումն ա, սուպերվարչապետական համակարգ ա։ Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալ բանը` կոստյումի 2 կոճակները հանում եք ու ասում` այ էս կոստյումը հագեք, այն արդեն լավ կոստյում է», – ասաց Մարուքյանը` հանելով հագի կոստյումն ու ցուցադրելով։

Նրա խոսքով, կարված «կոստյումը» չի փոխվել, և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ։

«Ինչու՞ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծում։ Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է, որ մենք գտնում ենք, որ ԱԱԾ–ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք։ Հիմա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, որ մենք ունենանք Ազգային անվտանգության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահոթյան նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն, Իրավական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, պահպանում ենք Մշակույթի նախարարությունը, Ներքին գործերի նախարարություն, որտեղ միավորվում է ԱԻՆ–ը, Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տնտեսական զարգացման նախարարություն և Ֆինանսների նախարարություն, որտեղ ներառված է ՊԵԿ–ը», – նշել է Մարուքյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ