539.06
7.43
478.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է

12:30
06 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/.  Անցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, նա կոմայի մեջ է։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։  Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-նշել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հաղորդում է panorama.am–ը։

Բաղդասարյանը տեղի ունեցածը որակում է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա,  հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին,  հետախույզ Սողոմոնին... Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը», – նշել է փաստաբանը։

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։
10:23
14 Հունիսի 2019
Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
14 Հունիսի 2019
Հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 13–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
00:21
14 Հունիսի 2019
Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում բացվել է Տիմատիի ռեստորանային ցանցում ներառված Black Star Burger–ը: