Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ

09.06.2021, 00:38

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-