Կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում․ պարզաբանում է Կադաստրի կոմտեի ղեկավարը

25.01.2024, 14:50
Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանել է՝ կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում
Կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում․ պարզաբանում է Կադաստրի կոմտեի ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում է Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման հնարավորությանը։

«Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա», – ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով, այլ պետությունների քաղաքացիներ, իրավաբանական անձինք չեն կարող ձեռք բերել գյուղատնտեսական հողեր։

«Մնացած բոլորի համար ընթացակարգը նույնն է»,– ասաց Թովմասյանը։–0–