441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

«Ջրամարտ». քաղցրաշենցիներն ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ (ՎԻԴԵՈ)

18:17
16 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները երեքշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առաջ` պահանջելով ոռոգման ջրի ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկել։

«Գյուղում կա երեք պոմպակայան, սակայն դրանք թերի են աշխատում` ապահովելով րոպեում ընդամենը 50 խորանարդ մետր ջուր, ինչը չի բավարարում ընդամենը մի քանի ընտանիքների հողատարածքները ոռոգելու համար։ Սակայն ջրամատակարարման վճարը գանձվում է ողջ գյուղից` հաշվի չառնելով ջրի բացակայության փաստը։ Շատ գյուղացիներ հրաժարվել են երկարացնել պայմանագրերը Ջրային կոմիտեի հետ ջրի պակասի պատճառով, ինչի հետևանքով առանց ոռոգման կարող է մնալ ողջ գյուղը», – ասել է գյուղի բնակիչ Կամո Արարատյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` նշելով, որ նա կարող է ազդել իրավիճակի վրա և պատժել Ջրային կոմիտեի աշխատակիցներին։ Միաժամանակ նրանք նշել են, որ ոռոգման հետ կապված խնդիրները սաբոտաժ են և կոռուպցիայի դրսևորում տեղական կառույցների կողմից, որոնք չեն գործում` անտեսելով գյուղացիների բողոքները։

«Մենք բազմիցս դիմել եք և′ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, և′ Ջրային կոմիտեին, սակայն ոչինչ չի փոխվել։ Հայտարարում են, որ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե պայմանագրերը ստորագրեն գյուղական համայնքի բոլոր անդամներն ու մարվեն բոլոր պարտքերը։ Սակայն դրանից տուժում են նաև նրանք, ովքեր բարեխիղճ ձևով վճարում են ջրի համար։ Ավելին, շատերը հրաժարվում են ստորագրել պայմանագրերը, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ ոռոգման համակարգի ճնշումը կավելանա, և նրանք ջուր կունենան», – նշել է գյուղացիներից մեկը։

Միաժամանակ գյուղացիները հրաժարվում են բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին տեղական պաշտոնյաների կողմից դրսևորվող անփութության կամ կոռուպցիայի համար` պահանջելով միայն գյուղն ապահովել կանոնավոր ոռոգմամբ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Շրջակա միջավայրի նախարարության Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը։ Նա խոստացավ ուսումնասիրել իրավիճակն ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։ Նրա խոսքով, նրանք բազմիցս տեղեկացրել են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և պոմպերը կարող են ապահովել վայրկյանում մինչև 170 խմ ջուր։ Դրան ի պատասխան` ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Ջրային կոմիտեի մարզական ստորաբաժանման աշխատակիցներն ապատեղեկատվություն են տարածում։ 

Մի քանի ժամ տևած ակցիայի արդյունքում ցուցարարները խորհրդատվություն անցկացրեցին Ջրային կոմիտեի ղեկավարության հետ։

«Մենք պայմանավորվեցինք տեղում ուսումնասիրել իրավիճակն ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` կանոնավոր ջրամակատարարումը վերսկսելու համար», – տեղեկացրեց Գուլյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ