«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ

02.04.2021, 11:59
«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ
«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ կառավարությունն անժամկետ է դարձրել «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս մուտք գործել Ռուսաստանի տարածք կորոնավիրուսի բացասական թեստի դեպքում։

Բացի Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներից, այս հավելվածից կարող են օգտվել նաև Ղրղըզստանի քաղաքացիները, նշվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածը թույլ է տալիս ԵՏՄ–ում ներառված պետությունների քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան դյուրացված կարգով։ Հարթակի միջոցով կարելի է ընտրել կորոնավիրուսի թեստավորման կլինիկան, ստանալ անալիզի արդյունքը, և եթե այն բացասական է, մեկնել Ռուսաստան։ Հավելվածում պահպանվում են թեստի արդյունքները, որոնք պետք է ներկայացնել սահմանը հատելիս։–0–