Հունվարի 20–ից Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն

11.11.2021, 17:38
Հունվարի 20–ից Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն
Հունվարի 20–ից Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.–ի հունվարի 20–ից նախատեսվում է իրականացնել Երևան–Կապան–Երևան երթուղով կանոնավոր չվերթեր։

Այս մասին նշվում է կառավարոթյան որոշման մեջ, որն ընդունվել է այսօր նիստի ժամանակ։

Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն NovAir ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Այսօրվա կառավարության նիստում որոշում ընդունվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը տրամադրել միջոցներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։–0–