Հնարավո՞ր է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից. մեկնաբանում է վարչապետը

24.12.2021, 22:39
Փաշինյանն  է այն հարցին, թե, արդյոք, հնարավոր է, որ Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից
Հնարավո՞ր է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից. մեկնաբանում է վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե, արդյոք, հնարավոր է, որ Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից:

Загружается новость ... "Лево"

«ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբևէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձևակերպել ենք մեր մոտեցումը», - ասաց Փաշինյանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան:-0-