ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե ում է վերապահված ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները` այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»,– նշվում է Հարությունյանի հայտարարության մեջ։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։ Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին», – ասված է ԲԴԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։–0–