ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Հայկական կողմը կորուստներ չունի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում