ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևան է ժամանել Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը բաղկացած է 8-10 մասնագետից, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարրույր Հովհաննիսյանն
«Ազատություն» ռ/կ-ին:
Նրա խոսքով, մասնագիտական խումբը Հայաստանում կմնա մինչև հաջորդ երեքշաբթի։ Այդ ընթացքում Եվրամիության մասնագետները կլինեն Հայաստանի սահմանային տարբեր շրջաններում, տեղում կծանոթանան իրավիճակին և կորոշեն, թե հետո ժամանող Եվրամության քաղաքացիական դիտորդները կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու։
Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ- ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Պարույր Հովհաննիսյանը ասաց, թե մասնագիտական խմբի այցի արդյունքում այդ հարցը նույնպես կքննարկվի։
Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ։-0-