ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ:
Այս մասին հայղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով:
Մանրամասները՝ տեսանյութում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում