ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Այդ մասին հայտնում է
Aysor.am-ը` հղում անելով կառավարությանը։
«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշեցին գործադիր մարմնից։
Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։–0–