ՀՀ ԶՈՒ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են պաշտոններից

25.06.2021, 12:17
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են պաշտոններից
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին նոր հրամանագրեր է ստորագրել։

Ըստ հրամանագրերի, Արմեն Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:–0–