418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել

11:43
07 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար:

2023 թվականի փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023 թվականի մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը