FLYONE ARMENIA–ն վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը

30.05.2022, 15:29
FLYONE ARMENIA–ն վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը
FLYONE ARMENIA–ն վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան, Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:–0–