ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ:–0–