Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)

03.07.2019, 14:46
Երևանի կենտրոնում նախատեսված է երթևեկության կազմակերպման փոփոխություն։  
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում նախատեսված է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Ինչպես հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը, ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մ. Խորենացու, Վ. Սարգսյանի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում (Ստ. Շահումյանի անվ. հրապարակ) 2019թ. հուլիսի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված խաչմերուկում երթևեկությունը այսուհետ կիրականացվի կից ներկայացված սխեմայի համաձայն:–0–

 - рис.1