Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման

20.09.2019, 19:31
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանության միջնորդությունը`թույլատրելով նրան մեկնել Գերմանիա` բուժման, հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանն ուրբաթ նիստի ընթացքում։

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար, ԶՈւ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման փաստով հարուցված քրեական գործի դերակատարներից մեկն է։

Օհանյանի փաստաբանները դատարանին ներկայացրեցին հիվանդանոցի պաշտոնական հրավերը, որտեղ Օհանյանը բուժվելու է, ինչպես նաև 2019թ.–ին տրամադրված պրոթեզի տեխնիկական բնութագիրը։

«Հաշվի առնելով հարգելի հանգամանքները` դատարանը բավարարում է Սեյրան Օհանյանի փաստաբանների միջնորդությունն ու թույլատրում է նրան հոկտեմբերի 18–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից», – հայտարարեց Դանիբեկյանը։

Նույն նիստի ժամանակ դատարանը որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում էին կիրառել կամ գրավ կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:-0-