Չվերթեր են չեղարկվել. Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

05.05.2022, 21:18
Ուշադրություն. չվերթեր են չեղարկվել. Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
Չվերթեր են չեղարկվել. Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
ԵՐԵՎԱն, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը», - նշում են ընկերությունից:

Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

«Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-