ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող, նշում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – նշել է Թաթոյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում