436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ավանեսյանն ԱԺ–ում հունից դուրս եկավ` չկարողանալով պատասխանել կորոնավիրուսի և պատվաստանյութի վերաբերյալ հարցին (ՎԻԴԵՈ)

21:00
23 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային խորհդակցություն էր կազմակերպվել հոկտեմբերի 1–ից ներդրվող կարգավորումների վերաբերյալ, ըստ որոնց` քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։

Загружается новость ... "Лево"

Քննարկմանը մասնակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես նշեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, պատվաստումը պետք է լինի գիտակցված և կամավոր։ Քաղաքացիներին պետք է տրամադրվի անկեղծ և ճշմարտացի տեղեկություն պատվաստման դրական և բացասական հետևանքների մասին, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել և ինքնուրույն որոշում կայացնել։

«Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում և արտասահմանում, բայց Հայաստանի առողջապահության նախարարությունը ինչ-որ պատճառներով անտեսում է դրանց արդյունքները։ Ցավոք, ես պետք է նշեմ, որ Հայաստանում այդպես էլ չի իրականացվել դիսկուրս պատվաստման թեմայով, էլ չեմ ասում ավելի լայն թեմայի մասին, ինչպիսին է COVID-19-ին հակազդեցությունը։ Այս բոլոր հարցերը մեր երկրում փորձում են լուծել վարչարարական-հարկադիր մեթոդներով, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց Գրիգորյանն` ներկայացնելով պատվաստման բացասական հետևանքների օրինակներ։

«Պատվաստումն անթույլատրելիությունը հղի կանանց շրջանում։ Դա կարող է սպառնալ վիժմամբ։ Նման դեպքեր, ցավոք, արդեն եղել են, ընդ որում՝ տարբեր երկրներում», – ասաց Գրիգորյանը` հավելելով, որ պատվաստումը նաև հակացուցված է կերակրող մայրերին։

Այս հայտարարությանն ի պատասխան` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց. «Խնդրում եմ ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի։ Եվ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»։

Գրիգորյանը նախարարին ցույց տվեց ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հրահանգը, որի վրա նշված էին հակացուցումները։

Գիտնականը նախարարին բազմաթիվ հարցեր ուղղեց, որոնց Ավանեսյանն այդպես էլ չպատասխանեց։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել