Առաջին դասարանցիների մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ.ԿԳՄՍ փոխնախարար

25.08.2021, 11:40
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, թե ինչ սկզբունքով են առաջին դասարանցիները գնալու դպրոց
Առաջին դասարանցիների մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ.ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Առաջին դասարանցիների մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, որպեսզի մեծ կուտակումներ չլինեն, և կարողանան ապահովել երեխաների մուտքը դպրոց, առաջարկում են, որպեսզի առաջին դասարանցիների մուտքը դպրոց կազմակերպվի բացօթյա:

«Հնարավորինս պետք է սահմանափակենք մեկ երեխային ուղեկցողների թիվը, և պահպանենք մյուս բոլոր կանոնները, որոնք գործում են: Այսինքն դպրոցները կարող են առաջին դասարանցիների մուտքը կազմակերպել օգոստոսի 31-ին, իսկ սեպտեմբերի 1-ին արդեն բոլորին դպրոց գնալու հնարավաորություն տան»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանը հավելեց նաև, որ դպրոցն է որոշելու՝ անցնել հնգօրյա թե վեցօրյա ռեժիմին: Այսինքն որևէ պարտադրանք չի դրվելու դպրոցների առջև: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դպրոցները կորոշեն, թե ինչ ռեժիմով անցկացնեն շաբաթը:

Загружается новость ... "Лево"

Փոխնախարարը նաև նշեց, որ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:

Նրա խոսքով՝ ընդունելության վերջնական թվերը դեռ ճշգրտվում են:

«Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ են անցնում: Այնպես, որ հստակ թվերը կհրապարակվեն մինչև սեպտեմբերի սկիզբ»,- նշեց Անդրեասյանը:–0–