422.01
4.22
388.59
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Ամոթի պատնեշ» և տասնյակ բերման ենթարկվածներ Երևանում. դիպուկահարները կառավարության շենքի տանիքին են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:04
23 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները շղթայված են պահում ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքը, որտեղ հիմա գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շենքն առավոտից շղթայված է, քանի որ նախօրեին ընդդիմությունը հայտարարեց, որ մտադիր է այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Շենքի տանիքում երևում են դիպուկահարներ։

Մինչև ակցիայի մեկնարկը ոստիկանները շղթայեցին շենքի տարածքը` խոչընդոտելով լրագրողների և ակցիայի մասնակիցների տեղաշարժը։ Երբ Փաշինյանը մտավ շենք «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո, ոստիկանությունը շարունակեց շղթայված պահել շենքը, ավելի ուշ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին։

Իրավապահները խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքին, նրանց թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին։ Լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր տալ վարչապետին կամ նրան ուղեկցող պաշտոնյաներին։

Ակցիայի ընթացքում տեղի ունեցան բախումներ, իրավիճակը լարված էր։ Նախնական տվյալներով, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։


Փորձեցին կոպտորեն բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, ինչի հետևանքով նա վնասվածք ստացավ, քթից արյուն էր հոսում։ Սաղաթելյանը հայտարարեց, որ վիրավոր չէ, պարզապես քերծվածք է։ Ոստիկաններին չհաջողվեց նրան բերման ենթարկել։

«Որևէ վնասվածք չեմ ստացել, պարզապես գլուխս եմ հարվածել», – ասաց նա։

скрин Ишхан Сагателян

Նրա կուսակից, «Yerkir Media» հեռուստաալիքի տեղեկատվական-վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իր համար կառավարության շենքի շղթայումը «ամոթի պատնեշ է» ինչպես ոստիկանների, այնպես էլ Փաշինյանի համար։

«Սա ամոթի պատնեշ է այս ոստիկանների համար, քանի որ նրանք ծառայում են ոչ թե օրենքին, այլ մեկ մարդու», – հայտարարեց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ