Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 4. աշխատակիցների աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված ցուցանիշները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Չորրորդ տեսանյութի տվյալներով, Ամերիաբանկի աշխատակիցների թիվը կազմում է մոտ 976 մարդ, ընդ որում բանկի անձնակազմի մոտ 63%–ը կանայք են։
Բանկի աշխատակիցների միջին աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված միջին աշխատավարձը և կազմում է մոտ 602 հազար դրամ։ Բանկի կողմից անձնակազմի զարգացման գործում կատարված ներդրումները կազմել են 1,5մլն դոլար։
Ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։ Երկրորդ տեսանյութի համաձայն, բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարում կազմել է 4,5 մլրդ դոլար, երրորդ տեսանյութի համաձայն, բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5մլրդ դրամի պարտատոմս։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: –0–