ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Աերոֆլոտ»-ը գործարկել է Սոչի–Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր։ Թռիչքներն իրականացվում են ամեն օր Airbus A320 տիպի ինքնաթիռներով։ Այս մասին հայտնում է
AVIA.RU-ն։
Ամառային սեզոնին «Աերոֆլոտ»-ն իր ուղևորներին առաջարկում է ուղիղ չվերթեր դեպի Հայաստանի մայրաքաղաք Մոսկվայից, Սոչիից և Եկատերինբուրգից։ Բացի այդ, «Россия» ավիաընկերությունը (ներառված է «Աերոֆլոտ» խմբի մեջ) թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից, Սամարայից և Վոլգոգրադից:-0-