Ադրբեջանցիները փորձել են ՀՀ տարածքում առաջխաղացում կատարել ու դրոշ տեղադրել. ԱԱԾ
10:56
15 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:–0–
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։