ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար (ՖՈՏՈ)

17.04.2019, 11:09
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ապրիլի 15–ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Աստվածամոր տաճարում, այն հաջողվել է ամբողջովին մարել միայն երեքշաբթի առավոտյան։ Հրդեհի հետևանքով ոչնչացվել է տաճարի սրաձողի վերին հատվածը և տանիքի մեծ մասը։ Ֆրանսիայի իշխանություններն ու գործարարներն արդեն խոստացել են մեծ գումար տրամադրել տաճարը վերականգնելու համար։

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումով

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։–0–