438.87
4.39
404.41
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացվել` Վանեցյանի հանձնարարականով

10:30
17 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն:

Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվեցին`  հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի  նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:

Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվեցին արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվեց մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով