ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։
Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։
Նման որոշման պատճառները չեն նշվում։
Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 8–ի հրամանագրով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում