ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, թե որքան է պահպանվելու 40 աստիճանի հասնող տապը։
«Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք (+40), այնպես որ տրմադրվեք»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։
Նախօրեին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հայտնել է, որ Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի ցերեկային ժամերին 41 աստիճանի և կպահպանվի շաբաթվա վերջին 2-3 օրերին, իսկ արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է նաև ավելի բարձր լինել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում