ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել ՀՀ զորամասերից մեկի մարտական դիրքում։
Загружается новость ... "Лево"
Մայիսի 6-ին ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–