19–ամյա զինծառայող է մահացել ՀՀ զորամասերից մեկում
13.03.2019,
10:07
19–ամյա զինծառայող է մահացել ՀՀ զորամասերից մեկում:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զորամասերից մեկում 19–ամյա զինծառայող է մահացել։
Загружается новость ... "Лево"
Այս մասին Facebook–յան էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ մահը հակառակորդի կրակից չի եղել։
«Այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին», – հայտնել է Հովհաննիսյանը։–0–

