14–ամյա Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր

14.06.2018, 14:47
Արարատի մարզում 6 օր առաջ անհետացած 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։
14–ամյա Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում 6 օր առաջ անհետացած 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնման աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ տղան աուտիզմ ունի։ Նա հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող տանից և չի վերադարձել։

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

Այսօր առավոտից որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել են բազմաթիվ կամավորական խմբեր և միացել են որոնողական աշխատանքներին։ Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։–0–