421.45
4.21
389.04
+9
Եղանակը Երևանում
Հայ

«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

15:05
07 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը և փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝ խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

«Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի: «ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ: 2-րդ տեղը գրավեց ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ: 3-րդ տեղը գրավեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փակման արարողությունը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, որին ելույթ ունեցավ ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:

Թիմերին աջակցելու եկել էին ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Սպորտային այս տոնը ավարտվեց հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:

«Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին հետևյալ թիմերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, պաշտպանության նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, Ոստիկանություն, սփյուռքի նախարարություն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ֆինանսների նախարարություն», - նշում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ
10:00
08 Ապրիլի 2024
Սյունիքում և Տավուշում Ադրբեջանի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել  Սյունիքում և Տավուշում. ՖՈՏՈ
09:51
08 Ապրիլի 2024
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել