ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզի Արթիկում բնակելի շենքի մասնակի փլուզման պատճառը շենքի պատի ողջ երկայնքով առկա ճաքն է, ուրբաթ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ հունիսի 22-ին ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է: Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել փլուզում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։ Շենքի վտանգավոր հատվածից տարհանվել է 20 բնակիչ:
Загружается новость ... "Лево"
«Գիշերը մենք ահազանգ ենք ստացել, որ բնակելի շենք է փլուզվում, դրանում վարից վեր ճեղք է գոյացել և պատից քարեր են թափվում»,-ասաց Լոքյանը:
Նրա խոսքերով, գիշերվա ժամը 2-ին բնակիչները տարհանվել և տեղավորվել են։
Նախարարը մատնանշեց ԱԻՆ-ի կողմից օպերատիվ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը, հատկապես, որ փրկարարաները մասնակցել են աշխատանքներին, ինչպես նաև առանց տանիքի մնացած ընտանիքների խնդրին լուծում տալու անհրաժեշտությունը:
Загружается новость ...
"Право"
«Տարհանումից և նախնական աշխատանքներից հետո 11 ընտանիք վերադարձել է շենք, ինչը մեր գնահատականով ճիշտ չէ. չի կարելի թույլ տալ նրանց մնալ վթարային շենքում»,-ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատու անձանց մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը լուծելու համար:-0-