484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Տամիֆլյուն» հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում անվճար է տրամադրվելու
17:07
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Տամիֆլյու» դեղամիջոցը և հակավիրուսային այլ դեղորայք անվճար կտրվեն հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

 Ըստ նրա, բոլոր հիվանդանոցներում այս օրերին հակավիրուսային դեղամիջոցների,  այդ թվում` «Տամիֆլյուն» անխափան է մատակարարվել, որոնք անվճար տրամադրվել են բոլոր նրանց, ում նշանակում է կատարել բժիշկը։

«Ներհիվանդանոցային վարակների և կլինիկաների գերբեռնվածության կրճատման հնարավոր տարածման կանխարգելման համար հիվանդների մի մասը տեղափոխվել է պոլիկլինիկաների սպասարկմանը, ինչի կապակցությամբ էլ երեկվանից «Տամիֆլյուն»  մատակարարվել է նաև պոլիկլինիկաներին, որոնք նույնպես  անվճար կտրամադրեն` բժիշկի նշանակմամբ»,– ասաց Մուրադյանը։

Նախարարն ընդգծեց, որ վարչապետի հանձնարարականով բոլոր այն հիվանդները, ովքեր ընդգրկված չեն սոցիալապես անապահովների խմբերում և անվճար սպասարկման իրավունք չունեն, նույնպես անվճար դեղորայք են ստացել պետպատվերի շրջանակում։

«Խոզի գրիպի» համաճարակ Հայաստանում չկա. առողջապահության նախարար>>

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ «Տամիֆլյուն» բոլոր հիվանդությունների դարման չէ, այն ունի կոնկրետ ցուցումներ և հակացուցումներ, ինչպես նաև կոչ արեց չզբաղվել ինքնաբուժությամբ, առավել ևս, որ կան նաև այլ գործորւն հակավիրուսային դեղամիջոցներ։

«Հիվանդության 2-3–րդ օրը հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը թուլանում է, իսկ արդեն հիվանդության 5–րդ օրը հակավիրուսային դեղորայքի նշանակումն անիմաստ է դառնում, և նշանակվում են հակաբիոտիկներ, որոնցով բոլոր բուժհաստատություններն ապահովված են ողջ ծավալով»,– ասաց Մուրադյանը։

Ինչ վերաբերում է հայկական դեղատներում «Տամիֆլյուի» առկայությանը, ապա սկսած 2009 թվականից` դեղամիջոցը ներկրվում է Հայաստան, իսկ ըստ գնացուցակի դրա գինը կազմում է ոչ պակաս, քան 9 հազար դրամ, ինչի կապակցությամբ դեղատներում դեղամիջոցի արժեքը կարող է կազմել` սկսած 11.5 հազար դրամից։

Նա միաժամանակ կրկին ընդգծեց, որ դրա գնման անհրաժեշտություն չկա, քանի որ այն անվճար է տրվում նշանակման դեպքում։

Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում ՍՇՎ–ի կտրուկ ակտիվացում է դիտվում։ Հունվարի 14–ի առավոտյան դրությամբ, գրանցվել է 948 հիվանդ, որոնցից 420–ին ախտորոշվել է թոքաբորբ, այդ թվում` 223 երեխայի և 38 հղի կնոջ։ Ռիսկի հնարավոր խմբի վերահսկողության ուժեղացման նպատակով հոսպիտալացվել է 114 հղի։

Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արձանագրվել է գրիպի բարդություններից մահվան 11 դեպք, բոլոր մահացածների մոտ հաստատվել է H1N1 վիրուս, և նրանք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Եվս երկու մարդ էլ մահացել է թոքերի բորբոքումից, նրանց մոտ հաստատվել է H1N1 վիրուսի ենթատեսակ։

Բոլոր հիվանդների մոտ 80%–ը (796 մարդ) երեխաներ և մինչև 18 տարեկան դեռահասներ են, ինչի կապակցությամբ կրթության նախարարը ևս մեկ շաբաթով երկարացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
08:00
27 Ապրիլի 2017
Չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ  նորությունների սեփական տարբերակը։
20:25
26 Ապրիլի 2017
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը վիզաների տրամադրման կարգի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է օտարերկրացիներին աշխատանքային արտոնագրերի տրամադրման կարգի մասին տեղեկությունը։
19:22
26 Ապրիլի 2017
Ջերմ, բայց անձրևոտ եղանակ կլինի Հայաստանում
Հայաստանի մարզերի մեծ մասում և Երևանում եղանակը փոփոխական կլինի առաջիկա օրերին։
18:53
26 Ապրիլի 2017
Ծաղիկների վերածնունդ Ծիծեռնակաբերդում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ավանդական ծաղկահավաք է կազմակերպվել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։
17:26
26 Ապրիլի 2017
Հայաստանը 7 ոսկե մեդալով 2–րդ տեղն է զբաղեցրել Դելֆյան խաղերում
Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալ են նվաճել ԱՊՀ անդամ պետությունների Դելֆյան 12–րդ երիտասարդական խաղերում:
14:47
26 Ապրիլի 2017
ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը
ՊԵԿ–ն անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը։
13:58
26 Ապրիլի 2017
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։
12:23
26 Ապրիլի 2017
Արդյո՞ք ԱԳՆ–ն նպաստել է հետախուզվողին երկրից դուրս գալ. պարզաբանում է ԱԳՆ մամուլի քարտուղարը
ԱԳՆ–ն պատասխանել է թերթերից մեկի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ԱԳՆ–ն տեղեկանք է տրամադրել հետախուզվող քաղաքացուն երկրից դուրս գալու համար։  
11:33
26 Ապրիլի 2017
Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
08:00
26 Ապրիլի 2017
Երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ  նորությունների սեփական տարբերակը։
00:15
26 Ապրիլի 2017
Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
20:46
25 Ապրիլի 2017
Մեղադրյալը 8 հարված է հասցրել ռուս զինծառայողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին. մանրամասներ
Ներկայացվում են Գյումրում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող 21–ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մանրամասները։