441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում «Security Dream–ի և «Еllips GA»–ի գրասենյակներում

15:20
25 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության 6–րդ վարչությունն այս րոպեներին խուզարկություններ է իրականացնում մի շարք հասցեներում, որոնք կապված են «Security Dream» և «Еllips GA» ընկերությունների հետ։ 

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ 

«Ստուգումներ իրականացվում են երկու ընկերությունների գրասենյակներում, ինչպես նաև ընկերության հետ կապ ունեցող մասնավոր անձանց տներում», – ասաց Տռուզյանը։ 

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Security dream» ՍՊԸ–ի տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թթ.–ին Ճանապարհային ոստիկանության և «Security dream»–ի միջև պետության կարիքների համար երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել։ 

Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները ՃՈ–ի և «Security dream»–ի միջև բաշխվել են 30/70, 50/50 և 10/90 տոկոսային հարաբերակցությամբ։

Բացի այդ 2017 թ.–ի փետրվարին կնքված պայմանագրով ՃՈ–ն գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Security dream» ընկերությանը։ Նույն պայմանագրով ՃՈ–ն պարտավորվել է նաև ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը։

Ըստ «Security dream»–ի ներկայացրած հաշվետվությունների, նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկում իրականացնելու համար «Security dream»–ը պայմանագիր է կնքել «Ellips GA» ՍՊԸ–ի հետ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ։ Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017 թ.–ի փետրվարից 2018 թ.–ի հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ՃՈ։ Արդյունքում, «Security dream» և «Ellips GA» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1․015․869․600 դրամ։–0–  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ