438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Քիչ առաջ մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը

15:56
16 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ «Արմենիա» ԲԿ–ում մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։

Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին բժշկական կենտրոնից։

Ինֆորմացիան գործակալությանը հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Արթուր Սարգսյանը, ով սնունդ էր տարել 2016 թ.–ի ամռանը ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», մարտի 6–ին ազատ էր արձակվել մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ։

Նախորդ տարվա հուլիսին Արթուր Սարգսյանը սեփական մեքենայով ներխուժել էր ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի «Սասնա ծռերին» սնունդ փոխանցի։ 

Դեկտեմբերի վերջին նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրության ներքո, սակայն փետրվարին կրկին կալանավորվել էր խափանման այդ միջոցի համար սահմանված ընթացակարգերի խախտման պատճառով։ Երկրորդ կալանավորումից հետո Սարգսյանը հացադուլ է հայտարարել, ինչի պատճառով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ 

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները 2016 թ.–ի հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ 

Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գրավված գնդի շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք էր առաջադրվել:

Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվել են տասնյակ մարդիկ, հարուցվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ