ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիական պատերազմով սպառնացողներով կզբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պատերազմ կարող է լինել միայն ձեր գրասենյակներում: Դուք ունե՞ք այսքան քաղաքացիների աջակցությունը, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի: 17 նախկին կոռուպցիոներ ու 22 ֆեյք՝ սա է ձեր քաղաքացիական աջակցությունը», - հայտարարեց նա:
Փաշինյանը կոչ արեց բոլորին լավ մտածել, նախկան նման ձև խոսել:
«Հետո էլ ասում են, որ իրենց խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք պետք է սովորեք մտածել խոսելուց առաջ, որպեսզի միայն հետո մտածել խոսքի ազատության մասին», - հայտարարեց վարչապետը:-0-