481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պոլիկլինիկաները կշարունակեն աշխատել հանգստյան օրերին
18:01
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պոլիկլինիկաները կշարունակեն աշխատել հանգստյան օրերին, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Ըստ նրա, վերջին 20 օրերին նշվում է ՍՇՎ կտրուկ աշխուժացում, ինչը կապված է եվրոպական տարածաշրջանում վիրուսի ակտիվացման հետ` կապված կտրուկ ցրտի և տոնական օրերին սերտ շփումների հետ։

Նա նշեց, որ տոնական օրերին հանրապետության առողջապահության ողջ համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով, ստեղծվել է արագ արձագանքման խումբ նախարարի գլխավորությամբ, տոնական օրերին պոլիկլինիկաներն աշխատել են ժամը 10։00–ից մինչև 14։00, իսկ հանգստյան օրերին` մինչև 17։00։

«Այսօր որոշում է ընդունվել, որ պոլիկլինիկաները կաշխատեն նաև հանգստյան օրերին, որ առավելագույնս թուլացնեն հիվանդանոցների բեռնվածությունը` հաշվի առնելով որոշակի անհանգստությունը հիվանդների կուտակման և բժիշկներին դիմելու թվի աճը` ներհիվանդանոցային վարակների տարածումից խուսափելու համար»,– ասաց Մուրադյանը։

Նախարարը միաժամանակ ընդգծեց ժամանակին բուժօգնության դիմելու անհրաժեշտությունը` բարդություններից խուսափելու համար։

Նա նշեց, որ բարդությունները կապված են բժշկական հաստատություններ ուշ (4-5–րդ օրը) դիմելու, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների` շաքարախտի, չարորակ ուռուցքների, սիրտ–անոթային համակարգի խնդիրների, ճարպակալման և այլ գանգատների հետ։ Նա ավելացրեց, որ բարդություններ կարող են առաջանալ նաև հղիության ժամանակ։

Աշոտյան. դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը>>

Համաձայն, Առողջապահության նախարարության հաղորդման, հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։

Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։

Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

ՀՀ առողջապահության նախարարության  միջնորդությամբ  հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում երկարացվել են  արձակուրդները: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։