Պաշտոնանկությունների երկրորդ փուլը` այս շաբաթ. մարզպետերին կանչել են նախագահական

10.10.2016, 11:12
Այս շաբաթ սկսվելու է պաշտոնանկությունների երկրորդ փուլը:
Պաշտոնանկությունների երկրորդ փուլը` այս շաբաթ. մարզպետերին կանչել են նախագահական
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս շաբաթ սկսվելու է պաշտոնանկությունների երկրորդ փուլը:

«Հայկական ժամանակի» հաղորդմամբ, բոլոր մարզպետերը վաղը հրավիրվել են նախագահական նստավայր:
Խոսակցության թեման, ըստ թերթի աղբյուրների, մարզպետերից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու:

Պարբերականը հիշեցնում է, որ այս ընթացքում քաղաքական շրջանակներում խոսվել է մի շարք մարզպետերի պաշտոնանկության մասին:

«Շրջանառվում են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունները», – նշում են հոդվածի հեղինակները։
  
Այս պահին, թերևս, միանշանակ է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը: Նրան, ըստ ՀՀԿ-ական շրջանակներում տարածված տեղեկությունների, փոխարինելու է բնապահպանության այլևս նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, գրում է թերթը։ –0–