420.75
4.19
394.07
+13
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. դատավորների աշխատավարձը կկարողանանք դարձնել 2.5 մլն դրամից 3 մլն դրամ

15:45
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում 2018 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին։

«Ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի օրինակ, որի համար կառավարությունը թերևս ամենաշատն է քննադատվել վերջին շրջանում` դատաիրավական համակարգի բարեփոխումները», – ասաց ՀՀ վարչապետը`կոչ անելով չշտապել ու «ափալ թափալ գործողություններ չանել»:

«Որովհետև խոսվում է այն մասին, թե ինչ էր մտածում կառավարությունը, որ չէր անում այդ դատաիրավական համակարգի փոփոխությունը: Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և ավելի անկեղծ: Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, մենք սա գիտենք շատ երկար տարիներ: Բայց ինձ համար միանշանակ է եղել , որ Հայաստանի Հանրապետությունում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, հիմա ասելու եմ շատերի համար տհաճ բան` առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու», - նշեց վարչապետը:

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ անցած տարի ՀՀ-ում թերևս առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին, ըստ էության, տեղի է ունեցել մի երևույթ, որը հայտնի է «недобор» անունով: Այսինքն, եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատճաշ մակարդակով հավակնորդներ:

«Ինչու՞: Շատ պարզ պատճառով: Եկեք մենք մեզ դնենք այդ պոտենցիալ հավակնորդների տեղում: Գիտեն, որ կաշառք չպետք է վերցնել, հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով պետք է չզբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա և կպատժեն: Եվ գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-ից 600 հազար դրամ աշխատավարձ, և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման: Հմա եկեք ինոներս մեզ հարց տանք` այս պայմաններում ով՞ կուզենա Հայաստանի Հնարապետությունում լինել դատավոր: Դուք ձեզ հարց տվեք: Ինքներդ այս պահին կուզենա՞ք լինել ՀՀ-ում դատավոր: Սա շատ կարևոր է, որովհետև երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել կոռումպացված դատավորներին», - ասաց նա:

Ըստ նրա, եթե ինչ-ինչ կարգապահական կոռուպցիոն գործունեություններով նրանց տեղերը ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: «Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, ողնաշար ունեցող, տեսլական ունեցող, հավատ ունեցող և իրավունքին հավատացող մարդիկ: Եվ այս մասնագետներն այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ամիսը ստանում են 2.5-3 մլն դրամ աշխատավարձ: Նույնիսկ շատ: Հիմա այս մարդկանց մենք ո՞նց հրավիրենք, խնդրենք, որպեսզի իրենք գան, դառնան դատավոր: Իմ հավատը եղել և մնում է այն, որ առանց այսպիսի խնդրի լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ: Բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի և, օրինակ, չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Որպես երկրորդ հարցը նա նշեց. «Կարո՞ղ էինք, արդյոք, մենք 2018 թ.-ին գնալ այսպիսի քայլի: Ոչ` երկու պատճառով: Առաջինը, նախ, ամենակարևոր պատճառը` հանրայնորեն այսպիսի որոշումը չէր կարող ընկալվել: Եվ այսօր էլ չի կարող ընկալվել: Եվ այս տարի մենք, ըստ ըության, բյուջեով ունենք նման հնարավորություն, կարող ենք նման հարց լուծել: Ինչն է եղել պատճառը, որովհետև հանրային բավարար ընկալում այդ պրոցեսի կարևորության նկատմամբ չի ձևավորվել: Հանրությունն այդպես էլ չի հասկացել` ինչ է անում այս բարեփոխիչը, և սեփական մաշկի վրա չի զգացել դրա անհրաժեշտությունը», - ասաց նա:

Ըստ նրա, դատավարների աշխատավարձը, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում` հանրային ընկալման տեսակետից:

«Մանավանդ, որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն, և մեր ընկալումը այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5 մլն դրամից 3 մլն դրամ: Այսինքն դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունեա: Այդ ընթացքում, ես համոզված եմ, մենք կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ,այդ ընթացքում և′ ընդդիմությունը, և′ իշխանությունը, և′ քաղաքացիական հասարակությունը, և′ հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է: Դա բխում է բոլորի շահերից, դա ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն դա մի ծախս է, որնիսկապեսարժի անել», - ասաց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ