420.39
4.19
395.1
+14
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել են Երևանում 30–ամյա տղամարդու մահվան հանգամանքները

00:50
20 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փետրվարի 18–ին ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Ճանաչված բժիշկի թոռան դին է հայտնաբերվել Երևանում>>

Դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի ճանապարհի երթևեկելի մասից դուրս, հողածածկ տարածքում, հայտնաբերվել է արական սեռի դիակ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով 1985թ. ծնված, Երևան  քաղաքի բնակիչ Կառլեն Ակունցն է:

Ճանաչված բժիշկի թոռան դին է հայտնաբերվել Երևանում>>

Դիակի արտաքին զննությամբ  դատաբժիշկ փորձագետի կողմից բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

Մահվան  պատճառը պարզելու նպատակով  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է  ՀՀ ԱՆ ԴԲՓԳԳԿ-ին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդը դեպքի օրն օգտագործել է «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, նրան թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, շատ տարիներ առաջ նրա հայրը նույնպես ողբերգական մահ է ունեցել, պապը հայտնի բժիշկ էր, մայրը` հայտնի միկրովիրաբույժ Նունե Ակունցն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով